Հուլիսի 10-ին Երեւանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-15 Երեւանում տեղի կունենա «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես եւ նախորդներն, այն կանցնի «Հայաստան` քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ» կարգախոսով: Փառատոնին մրցութային կարգով կներկայացվի 92 ֆիլմ, որոնք ընտրվել են 58 երկիր ներկայացնող 280 ֆիլմից: Ինչպես հաղորդում է կինոփառատոնի կազմկոմիտեի մամլո ծառայությունը, կինոֆորումին կմասնակցեն համաշխարհային կինեմատոգրաֆի հայտնի գործիչներ շուրջ 10 երկրից` Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Գերմանիայից, Չիլիից, Բելգիայից, Թուրքիայից եւ Իտալիայից: Մրցութային ֆիլմերը փառատոնում կներկայացվեն 3 անվանակարգերում` «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր» եւ «Հայկական համայնապատկեր»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---