Թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչիի գործը կվերանայվի ամենասկզբից![]() 13 հունվարի 2015 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը: Դատավարության ժամանակ որոշվել է գործը վերանայել ամենասկզբից: Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար: Աղաօղլուն պնդում է, որ Սևակի սպանությունը միտումնավոր չի եղել: Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել Սևակ Բալըքչիի հայրը՝ Կարապետ Բալիքչըն, նա պահանջել է ստուգել, թե, ըստ դատական նյութերի, ով է Սևակին ասել. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ», հայտնում է Tert.am-ը: Ավելի վաղ ապացուցվել էր, որ դատավարության ընթացքում վկաների շրջանում սուտ ցուցմունք տվողներ են եղել, ինչի պատճառն Աղաօղլու ընտանիքի կողմից ստացած սպառնալիքներն են եղել: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015թ. փետրվարի 27-ին: 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Զինված ուժերում սպանվեց ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչին: Դիարբեքիրում լսումների ժամանակ գրավի դիմաց ազատ արձակված Աղաօղլուն ներկա էր որպես վկա, դատին ներկա էր նաև Էրսոզը: Վկա Հաքան Էոքանատը, սպանված ծառայակիցը, հայտարարեց, որ Աղաօղլուն մեղավոր չէ Բալըքչիի մահվան համար, ամեն ինչ պատահաբար է ստացվել: Ըստ Էրսոզի, նա չի փորձել պաշտպանել ենթադրյալ մարդասպանին: Մինչ Սևակի զորացրումը մնում էր 23 օր: Դիարբեքիրում դատավարության ժամանակ բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են նրա ցուցմունքները: Դատարանը մեղավոր է ճանաչել նրա ծառայակից Քինանչ Աղաօղլուին անզգույշ սպանություն կատարելու մեջ և 4 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտել` փաստորեն հերքելով դիտավորյալ սպանության մեղադրանքը: Դատավճիռը չբավարարեց Բալըքիչիների ընտանիքին, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին: Ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը դեռ 2013-ին հայտարարեց, որ իրենք մտադիր են բողոքարկել դատավճիռը: Փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սևակի սպանության մեջ դիտավորություն են տեսնում, այն անփութության կամ անզգուշության հետևանք չէ: Եվ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ դատարանն անտեսել է իրենց ներկայացրած որոշ փաստեր և ապացույցներ, պատասխանատվության չի ենթարկել սպանության համար պատասխանատու բարձրաստիճան զինվորականներին և ճնշում է գործադրել սպանության ականատեսների վրա, ովքեր պաշտոնական տեսակետին հակասող ցուցմունքներ են տվել: Նա հայտնել է, որ դատավճիռը քննվելու է Վերաքննիչ դատարանում, որից հետո անհաջողության դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը, և միջազգային դատարանը բազում նման դատավճիռներ ունի հրապարակած: Այդ որոշումների լույսի ներքո, Թուրքիային պատժելու հավանականությունը շատ մեծ է»,-ասել է փաստաբանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |