Սիրիայի մուֆթին և կրոնի հարցերով նախարարը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը![]() 13 հունվարի 2015 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ադդին Հասսունը և կրոնի հարցերով նախարար Մուհամմադ Աբդ ուլ Սաթթար Ալ Սայեդը մուսուլման կրոնավորների ու ուսուցիչների պատվիրակության հետ այցելել են Դամասկոսի Հայոց առաջնորդարան: Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ պատվավոր հյուրերին ընդունել են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի ազգային իշխանության ներկայացուցիչները: Այցելությունը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում, որի մեկնարկը տրվել է 2015-ի հունվարի 6-ին՝ Դամասկոսի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Սիրիայի մուֆթին և կրոնի հարցերով նախարարն այս այցելությամբ իրենց զորակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ՝ դատապարտելով ոճրագործ թուրքերի կատարած ցեղասպանությունը: Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին նախկինում բազմիցս է դարձել իսլամիստների թիրախը: Ռազմավարական նշանակություն այն չունի, Հալեպի բնակիչները, ոչ միայն հայ կաթոլիկները, հաճախ են օգտվում եկեղեցու ջրհորներից ջրի պակասի պատճառով: Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հարվածներ են հասցվել նաև մոտակա բնակելի թաղամասերին: 2014-ի սեպտեմբերին ԻՊ-ն ականապատեց և պայթեցրեց սիրիական Դեր Զորում գտնվող Սբ Նահատակաց հայկական եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։Եկեղեցին տուժել էր նաև 2012-ին սիրիական զորքերի ավիահարվածի ժամանակ: 2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները թալանեցին Ռաքքայի հայկական եկեղեցին՝ վայր նետելով նաև խաչը, իսկ 2014-ի գարնանը Քեսաբի վրա հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |