ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներն աշխատանքի իրավունքի հարցում հավասար կլինեն ռուսաստանցիներին13 հունվարի 2015 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այսուհետ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ կառավարությանը հղումով։ «Ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա 30 օրում միգրացիոն հաշվառման անցնելուց ազատվելուց զատ, ՀՀ քաղաքացիներն, ըստ երկկողմ հայ-ռուսական համաձայնագրի, փաստացի աշխատանքի իրավունքի հարցում հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին։ Գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին, առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանության: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկ չի լինի ՌԴ-ում աշխատանքային գործունեության իրականացման թույլտվություն ստանալ։ Ռուսաստանում նաև վավերական են համարվում Հայաստանում ստացած կրթության վերաբերյալ փաստաթղթերը: Սակայն, կրթության ճանաչման մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր է պահանջվում անցնել միայն մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելու համար։ Ասվում է նաև, որ Հայաստանի քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մեկնելու դեպքում ազատվում են միգրացիոն տեղեկանք լրացնելու անհրաժեշտությունից, եթե Ռուաստանում նրանց մնալու ժամկետը չի գերազանցում 30 օրը երկիր մուտք գործելու օրից հաշված: «Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը պայմանավորվում է գործատուի հետ աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի գործողության ժամկետով»,– հայտնել են գործակալության կառավարությունում։ ՌԴ մուտք գործելուց 90 օրից շուտ պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվելու դեպքում, Հայաստանից աշխատանքի մեկնած քաղաքացին իրավունք ունի Ռուսաստանի տարածքը չլքելով 15 օրվա ընթացքում նոր պայմանագիր կնքել։ Կառավարությունում պարզաբանել են, որ աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ ՌԴ քաղաքացիների համար։ Աշխատանքային ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային ստաժում սոցիալական ապահովման նպատակների համար աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։ «Հայաստանից մեկնած աշխատողների և ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովումը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան»,- նշել են ՌԴ կառավարությունում։ Հայաստանը ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրեց 2014 թվականի հոկտեմբերին, փաստաթուղթն արդեն վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |