Թուրքիայում առաջարկում են դիվանագիտական անձեռնմխելիություն տալ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված Փերինչեքին![]() 14 հունվարի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքական քրեական օրենսգրքի մասնագետ, պրոֆեսոր Էրսան Շենն ու փաստաբան Մահմութ Ջան Շենյուրթը պատրաստել ու հրապարակել են մի հոդված, որում անդրադարձել են Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հունվարի 28-ին թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով կայանալիք դատավարությանն ու կարևորել են Փերինչեքի մասնակցությունը դրան, տեղեկացնում է Tert.am-ը` վկայակոչելով թուրքական «Այդընլըք» թերթը: «Հաշվի առնելով գործի կարևորությունը Թուրքիայի համար՝ լավ կլիներ Փերինչեքին դիվանագիտական անձեռնմխելիություն տրվեր: Այս առումով համապատասխան գնահատականը պետք է տա Թուրքիայի կառավարությունը՝ Արտգործնախարարության միջոցով»,-գրել են թուրք մասնագետները: Շենն ու Շենյուրթը նշել են, որ այն, որ «1915թ.-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ թե Դողու Փերինչեքի անձնական տեսակետն է, այլ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական թեզը»: «Այս դատավարությունն առնչվում է այդ թեզերի իրավական ապագային»,- կարծում են մասնագետները: Փերինչեքին և Ստրասբուրգում կայանալիք դատավարությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև թուրքական որոշ կազմակերպություններ: Մասնավորապես, «Աթաթուրքական գաղափարների միության» ղեկավար Թանսել Չոլաշանը նշել է, որ այդ դատավարությունը ոչ թե մի մարդու, այլ ողջ Թուրքիային է առնչվում և, հետևաբար, հունվարի 28-ին թուրքական պատվիրակությանը սատարելն իրենց պարտականությունն է: «Մեր կազմակերպությունը հայկական կեղծ պնդումներն աշխարհին ներկայացնելու համար տարբեր լեզուներով թարգմանված բրոշյուրներ ու խտասկավառակներ է պատրաստում: Իսկ Ստրասբուրգ մեկնող «Թալեաթ փաշա» կոմիտեի պատվիրակությանը միանալը և այս դատավարությանն աջակցելը մեր պարտականությունն է»,-ասել է նա: Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008-ի դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013-ի դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորից հինգը որոշում կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015-ի հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը: Կարդացեք նաև. Հունաստանում Փերինչեքի խմբին թույլ չեն տվել ժխտել Ցեղասպանությունը. Նրանց վտարել են Թուրքիա Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |