Հոկտեմբերի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի լիցքավորման

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի պլանային պրոֆիլակտիկ վերանորգոման եւ միջուկային վառելիքով վերալիցքավորման նպատակով, հավանաբար, 2006 թվականի հոկտեմբերի 1-ին: Այդ մասին հաղորդել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Նրա խոսքերով, վերանորոգման աշխատանքների շրջանակում, որոնք կտեւեն 45 օր, նախատեսվում է վերանորոգել հիմնական սարքավորումների մի մասը, մասնավորապես, տուրբինները, ինչպես նաեւ ստուգել մետաղը: Ըստ Գ.Մարկոսյանի, Հայկական ԱԷԿ-ը նաեւ կլիցքավորվի միջուկային վառելիքով, որն, ինչպես սովորաբար, կբերվի Ռուսաստանից: Նա հավաստիացրել է, որ ատոմային վառելիքի հերթական քանակը կհասցվի ժամանակին, հավելելով, որ վառելիքի արժեքն անփոփոխ է անցյալ տարվա համեմատ: «Այդ 45 օրվա ընթացքում կիրականացվի 6 կարեւոր միջոցառում, ուղղված ատոմային կայանաի անվտանգության բարձրացմանը Եվրամիության TACIS ծրագրի եւ ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի հետ համագործակցությամբ»,-ավելացրել է գլխավոր տնօրենը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---