Գերմանիան զգուշացնում է համաեվրոպական պատերազմի սպառնալիքի մասին![]() 15 հունվարի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ համաեվրոպական պատերազմի սպառնալիքը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության պատճառով պահպանվում է: Նախարարը չի բացառել, որ հակամարտությունը Դոնբասում կարող սրվել, և խոստացել է ամեն ինչ անել դա կանխելու համար, հայտնում է ՌԲԿ-ն Hannoversche Allgemeine Zeitung- վրա հղումով: Մահվան ելքով վերջին դեպքերն Դոնեցկի մատույցներում վկայում են, որ «սպառնալիքը, որը ստեղծում է ամբողջ Եվրոպայի համար հակամարտությունն Ուկրաինայում, նախկինի պես պահպանվում է»: Նախարարն ընթացիկ իրավիճակն Ուկրաինայում բնութագրել է որպես «անասելի խճճված», քանի որ բանակցությունների մասնակիցները ստիպված են «միաժամանակ քննարկել սահմանազատման, ծանր սպառազինությունները Դոնբասից հանելու, գերիների փոխանակման ու հումանիտար օգնության առաքման հարցերը»: Գերմանիան «ամեն ինչ կանի թույլ չտալու համար լայնամասշտաբ ռազմական հակամարտության վերսկսումը», ասել է Շտայնմայերը Hannoversche Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում: Հունվարի 15-ին Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեակավարները պետք է հանդիպեին Աստանայում՝ քննարկելու համար իրավիճակը Դոնբասում, սակայն, քանի որ այդ երկների ԱԳ նախարարների հանդիպումն անարդյունք ավարտվեց, բարձր մակարդակով բանակցություններ որոշվեց չանցկացնել: Հունվարի 19-ին Բեռլինում կայանալիք Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Բրյուսելում փաստաթուղթ է պատրաստվել, որտեղ դիտարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հավանականությունը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ուկրաինայում պահպանվի հրադադարը, իսկ Մոսկվան կատարի Կիևի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և չխոչընդոտի ԵՄ ու Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի որոշ կետերի կատարմանը: Իրավիճակն Ուկրաինայում կրկին սրվեց Դոնեցկի մերձակա Վոլնովախա բնակավայրում խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսի գնդակոծման հետևանքով, որին զոհ է գնացել 12 մարդ: Կիևը մեղադրեց ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայիններին, վերջիններս դա անվանեցին ապատեղեկատվություն: ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը կատարվածի համար մեղավոր է համարում Ուկրաինայի ուժայիններին: ԵԱՀԿ առաքելությունը եկավ այն եզրակացության, որ ավտոբուսը գնդակոծվել է «Գրադ»-ից: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |