Թունիսը մտադիր է առաջիկայում միանալ Մաքսային միությանը![]() 15 հունվարի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Թունիսը մտադիր է առաջիկայում միանալ Մաքսային միությանը, հայտարարել է ՌԴ-ում Թունիսի դեսպան Ալի Գուտալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մաքսային միությունը չափազանց կարևոր կառույց է, և մենք ցանկանում ենք միանալ առևտրի ազատ գոտու ստեղծմանը: Մենք կողմ ենք նաև նման գոտու ստեղծմանը եվրասիական ընկերակցության հետ, մենք որոշ միջոցներ ենք ձեռնարկել, սակայն դա ժամանակ է պահանջում»,-ասել է նա: Ըստ դեսպանի, թունիսցիները պայմանավորվել են հարցում ներկայացնել միությանն անդամակցելու համար: «Մենք լավատես ենք այս հարցում, մտադիր ենք առաջիկայում անդամակցել այդ միությանը»,-ասել է Գուտալին: Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկրներ ու միավորումներ են շահագրգռված ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին պայմանագիր կնքելու մեջ: Հայաստանը 2015-ի հունվարի 2-ից դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին: Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |