Հայոց ցեղասպանության համար վրեժխնդրության հետքերով. «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Քեմբրիջում16 հունվարի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Ուոբրնում մեծացած դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում հակիրճ խոսել է իր «Նեմեսիս գործողություն» գրքի մասին, որը ներկայացնում է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան Թուրքիայի առաջնորդներին սպանելու դավադրությունը: The Boston Globe պարբերականի փոխանցմամբ, Բոգոսյանը, ում ծնողները հայեր են, տարբեր աշխատանքներ ունի, որը ներառում է «Ռադիո զրույց» (Talk Radio) պիեսը և դրան հաջորդած ֆիլմը, երեք վեպ և գլխավոր դերը «Օրենք և կարգ. Քրեական մտադրություն» (Law and Order: Criminal Intent) հեռուստասերիալում: «Նրա առաջին՝ «Օպերացիա Նեմեսիս» վավերագրական գիրքը լույս կտեսնի ապրիլին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին», - նշում է պարբերականը: Բոգոսյանի գիրքը ներկայացնում է հայերի մի փոքր խմբի ջանքերը՝ հայտնաբերելու և սպանելու Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդներին, ներառյալ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին՝ վարչակարգի անկումից հետո, փախավ Թուրքիայից: «Կլարկի համալսարանի դասախոս և Հայոց ցեղասպանության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող, Թուրքիայում ծնված Թաներ Աքչամը նույնպես խոսեց՝ անդրադառնալով Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ազգերի լիգայի կողմից հայ կանանց և որբերի փրկությանը»,- ընդգծում է պարբերականը: «Նեմեսիս» գործողությունը ցեղասպանության կազմակերպիչների դեմ վրեժի գործողությունների շարք էր: Հայ վրիժառուները փաստացի իրականացրեցին փախուստի մեջ գտնվող ցեղասպանության մեջ մեղավոր մարդկանց մահվան դատավճիռը, որը կայացվել էր Կոնստանդնուպոլսի դատարանի կողմից: սպանվածների թվում էին, մասնավորապես, Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ-փաշան, նախկին մեծ վեզրի Սեիդ-Խալիմ Փաշան, Տրաբզոնի նախկին ղեկավար Ջեմալ Ամզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջեմալ փաշան և այլ պատասխանատու անձինք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |