Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին «խուլիգան և հակասեմական է» անվանել15 հունվարի 2015 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայի նախագահին անվանել է «խուլիգան և հակասեմական»: Այդ մասին նա հայտարարել է դեսպանների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԲԿ-ն Jerusalem Post-ի վրա հղումով: Նա Թուրքիայի նախագահին նման բնութագրումն է տվել՝ պատասխանելով վերջինիս կողմից Իսրայելի քաղաքականության խիստ քննադատությանը Պաղեստինում: «Եվրոպայի քաղաքակիրթ, քաղաքականապես կոռեկտ լռությունը այնպիսի հակասեմական խուլիգան հարևանի դեպքում, ինչպիսին Էրդողանն է ու նրա «ավազակախումբը», վերադարձնում է մեզ 1930-ականները»,-հայտարարել է նախարարը: Ավելի վաղ Էրդողանը մեղադրեց Արևմուտքին երեսպաշտության ու իսլամաֆոբիայի մեջ Փարիզում երգիծական Charlie Hebdo-ի վրա հարձակումց հետո: Մասնավորապես, նա լուտանքներ տեղաց Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վրա. «Ինչպե՞ս կարող է Գազայի հատվածում պետական ահաբեկչության միջոցով 25 հազար հոգու սպանած մարդը մասնակցել ահաբեկչության դեմ համերաշխության ցույցին Փարիզում: Ինչպե՞ս է նա համարձակվում»,-ասել էր Էրդողանն ու պահանջել հաշվետվություն ներկայացնել Գազայի հատվածում զոհվածների մասին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին համեմատել էր Նեթանյահուին ահաբեկչություն գործած իսլամիստների հետ: Ըստ նրա, նա նաև մարդկայնության դեմ հանցագործություններ է կատարել: «Նեթանյահուն սպանում է լողափում խաղացող երեխաներին, ռմբակոծում է Գազայի հատվածը, հազարավոր տներ է ավիրում»,-ասել էր նա: Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի: Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ըստ իրավապահների, միայն Փարիզում Միասնության երթին մասնակցել է 1,6 մլն մարդ: Հայկական կողմիցՓարիզի ակցիային մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Photo: Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |