Թուրքիայի «պատասխանը». Ապրիլի 24-ին նշելու են Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակը![]() 15 հունվարի 2015 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանուր ասուլիսում հայտարարել է, թե 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարին: Էրդողանը նշել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ, հաղորդում է Trend.az-ը: Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի(Չանաքքալեի) նեղուց: Օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին: Մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 4-րդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին և առերեսվել սեփական պատմությանը»: Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողության շրջանակում պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցավ Էրդողանի հետ և փոխանցեց նրան ՀՀ նախագահի Երևան այցելելու և 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավերը: Photo: Haberler ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |