Թուրքերը կփորձեն արգելել Հայոց ցեղասպանության դասավանդումը ֆրանսիական դպրոցներում![]() 16 հունվարի 2015 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մոտ ժամանակներս կնախաձեռնվի դատավարություն՝ ֆրանսիական դպրոցներում Հայոց ցեղասպանությունը դասավանդելն արգելելու նպատակով: Ինչպես հայտնում է Nouvelles d'Armenie-ն՝ հղում անելով Ստամբուլում լույս տեսնող հայկական Marmara պարբերականին, հայցը որոշել է ներկայացնել Ֆրանսիայի դպրոցներից մեկում սովորող թուրք երեխաներից մեկի ընտանիքը: Ընտանիքի ազգանունը խիստ գաղտնի է պահվում, բայց պարզվել է, որ բոլոր իրավական և դատական ծախսերը վճարելու է Ստամբուլի Առևտրի պալատի տնօրենների խորհուրդը: Վարույթի իրավական ծախսերը կազմում են մոտավորապես 25.000 դոլար: «Մենք պետք է շարունակենք այսպես կոչված ցեղասպանության համար մեղադրանքների դեմ պայքարը», - նշել է պալատի անֆամ Մուստաֆա Բալկուվը, որն էլ հենց արտահերթ նիստի օրակարում է դրել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ դատավարության ֆինանսավորման հարցը: 2015-ը՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, կլինի 2 ժխտող երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տհաճ հարձակումների տարի: Հետաքրքիր է այս գործի ընթացքը, ինչպես նաև Ֆրանսիայի դիրքորոշումը, եթե նա թույլ է տալիս Անկարային և թուրքական հաստատություններին կրթական ծրագրեր թելադրել: «Արձանագրենք, որ Թուրքիայի տարրական դպրոցներում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, «դավաճաններին» և «ցեղասպանության մեղադրանքը թուրքերի և ադրբեջանցի թուրքերի դեմ... Այն մարդիկ, ովքեր նաղաձեռնում կամ ֆինանսավորում են Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ վարույթը, аյս ռասիստական և ժխտողական ծրագրին ակնհայտորեն դեմ չեն», - ընդգծում է ֆրանսիական պարբերականը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |