էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է![]() 17 հունվարի 2015 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում: Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը, որը, 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ համապատասխան ուսումնասիրություններ է անում` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունները գնահատելու համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրի խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական և սոցիալական ակտիվության չափորոշիչների: Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Հինգերորդ տեղում Երևանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան: Համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |