Եվպատորիայի իշխանությունները մտադիր են հայ համայնքին վերադարձնել նախկին պաշտամունքային կառույցները17 հունվարի 2015 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Եվպատորիայի քաղաքային իշխանությունները նպատակահարմար են համարում նախկին պաշտամունքային կառույցները հանձնել հայ համայնքին: Ինչպես հայտնել է աշխատակազմի մամուլի ծառայությունը, քաղաքապետ Անդրեյ Ֆիլոնովը հանդիպել է կրոնական համայնքների ղեկավարների հետ: Հայ համայնքի ղեկավարության հետ հանդիպումը տեղի է ունեցել հայկական կառույցների տարածքում: Այստեղ քննարկվել են հայկական կրոնական համայնքին հայկական կառույցները փոխանցելու հարցը, որի մեջ մտնում են Սբ Նիկողայոս հայկական եկեղեցին, կից կիրակնօրյա դպրոցը, հովվապետի տունը: Այժմ այդ օբյեկտները գտնվում են ծերերի տուն-ինտերնատի տարածքում, իսկ հովվապետի նախկին տանը տեղակայված է տուն-ինտերնատի վարչակազմը: Ֆիլոնովը գտնում է, որ հաստատության զբաղեցրած այդ տարածքները պետք է վերադարձնել հայ համայնքին, քանի որ Սբ Նիկողայոս եկեղեցին «Փոքր Երուսաղեմ» զբոսաշրջային երթուղու մաս է կազմում, իսկ երթուղու զարգացումն անհնար է առանց բոլոր պաշտամունքային տարածքները համայնքին փոխանցելու, հայտնում է E-crimea.info-ին: Ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատը միակն է արևմտյան Ղրիմում: Հարցը կարող է լուծվել, եթե ինտերնատին այլ տարածք տրամադրվի: 2014-ի հոկտեմբերին Եվպատորիայի հայ համայնքը հորդորեց իշխանություններին աջակցել պաշտամունքային կառույցների վերադարձին: Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ Ղիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում, 1816թ.: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը դժբախտաբար չեն պահպանվել։ Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |