«Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովը՝ Կալիֆորնիայի համալսարանում![]() 17 հունվարի 2015 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ծրագիրը շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, մեկօրյա խորհրդաժողով կանցկացնի «Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» խորագրով։ Այն նվիրված է 1915-ի և 2015-ի սերունդներին, և կլինի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի միջոցառումներից մեկը, տեղեկացնում է SCV News-ը: «Կոնֆերանսի կազմակերպումը Կալիֆորնիայի համալսարանում երեք նշանակություն ունի՝ այս համալսարանում սովորում են հայազգի բազմաթիվ ուսանողներ, Լոս Անջելեսում է հայկական սփյուռքի երկրորդ ամենամեծ համայնքը, և, վերջապես, դրա նպատակն է կառույցը բացահայտել հայ համայնքի համար, որն էլ իր հերթին կգրավի ավելի շատ ընկերներ և աջակիցներ»,- նշել է համալսարանի հայագիտության ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը: Առավոտյան նիստին կներկայանա բանախոսների 2 խումբ: Առաջինը՝ «Լեզուն՝ որպես զոհ», կվարի Հակոբ Գուլուջյանը: Ելույթ կունենան Վարդան Մարտիոսյանը («Առանց համատեքստi․ Եղեռն բառի օգտագործումն ու չարաշահումը»), պրոֆեսոր Բարլոու Տեր Մուգրդեչյանը («Արևմտահայերենը և գրականությունն աքսորեցին․ Ցեղասպանությունը և դրա հետևանքները»), և Շուշան Կարապետյանը («Լեզվի բեռը՝ որպես բարոյական պարտականություն»): Բանախոսների երկրորդ խմբի զեկույցը՝ «Սովորեցնոլով ցեղասպանության մասին» խորագրով, կվարի Ռուբինա Փիրումյանը: Հասմիկ Բարանը կխոսի «Հայոց ցեղասպանության բովանդակությունը և մանկավարժությունը 21-րդ դարում․ Հայկական գործը» թեմայով, Ռոկսաննա Մակասջյանը՝ « Հայոց ցողասպանության դասավանդումը դպրոցներում», և Կորի Սթրիթը՝ «Սովորեցնել փոփոխության համար․ Օգտագործելով վկայությունները ցեղասպանության մասին սովորեցնելիս» թեմաներով: Լևոն Մարաշլյանը հանդես կգա երրորդ զեկույցով՝ «Ստիպողաբար նույնացվածները», հետևյալ ելույթներով. Խաչիկ Մուրադյան՝ «Բացահայտելով անցյալը: Առասպելաբանությունը և Թուրքիայի «թաքնված հայերը», Էլիզ Սեմերջյանը՝ «Խաչի դավածքով աղջիկը․ Նշումներ ծպտյալ հայերի մասին», Վահրամ Շեմասյանը՝ «Հայոց ցեղասմանությունը վերապրած պատանդների ճակատագիրը Սիրիայում»: Չորրորդ զեկույցը կներկայացնի Հայ իրավաբանների ասոցիացիան՝ «Հայոց ցեղասպանությանն առնչվող պարտականությունների իրավական պատասխանները» խորագրով: Գարո Ղազարյանը կներկայացնի բանախողներին, որոնց թվում են Սարո Կերկոնյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները ԱՄՆ դատարաններում»), Էդվին Մինասյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները Թուրքիայի դատարաններում») և Գառնիկ Կերկոնյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները միջազգային դատարաններում») թեմաներով: Կոնֆերանսը կեզրափակի Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Երրորդ և չորրորդ խմբերը կներկայանան կեսօրի նիստին: Միջոցառումը հովանավորում են Կալիֆորնիայի համալսարանի Ժամանակակից և դասական լեզուների և գրականության ամբիոնը, Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհուրդը, Հայագիտության ազգային ասոցիացիան, Վարդանանց ասպետները, Հայ իրավաբանների ասոցիացիան և Հայկական ընդհանուր բարեգործական միությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |