«Ծղոտե տիկնիկներ». Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին![]() 17 հունվարի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ծնունդով Նյու Ջերսիից կինոռեժիսոր Ջոն Միլանոն ավարտել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ինչպես հայտնում է The Armenian Weekly պարբերականը, ռեժիսորն ընդգծել է, որ թեման իրեն հոգեհարազատ է, քանի որ մեծացել է Նյու Ջերսիում՝ ուժեղ հայկական համայքնի հետ: «Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց ձեր ընկերները մեծ ազդեցություն են ունենում ձեզ վրա: Եվ չնայած այդ մշակույթի կրողը չեմ, բայց ընդունում և հասկանում եմ այն: Ֆիլմերը միշտ հակասական են, եթե մարդիկ դարձնում են դրանք այդպիսին: Թուրքիայի կառավարությունը չի ընդունում այդ դաժանությունը, բայց մենք այս ֆիլմը նկարահանում ենք ոչ թե բողոքելու Թուրքիայի կառավարության դեմ, այլ նեկայացնելու այն պատմությունը, որ Հոլիվուդը հրաժարվում է պատմել», - ասել է Միլանոն: Նա նաև նշել է, որ ցանկացել է պատմական փաստերի վրա հիմնված ֆիլմ նկարահանել: «Մենք շատ քիչ կրեատիվություն ենք դրել այս ֆիլմի մեջ, որպեսզի այն միայն ճշմարտությունը ներկայացնի: Այդ պատճառով էլ ֆիլմի նկարահանումները 2 տարի են տևել», - նշել է ռեժիսորը: Ֆիլմը նկարահանվել է հարյուրավոր ամսագրերի, լուսանկարների, վերապրածների հարցազրույցների և ակադեմիական գրքերի հետազոտության հիման վրա: Եվ երբ «Պատմություններ, որ իմ հայրն այդպես էլ չավարտեց» գրքի հեղինակ Դուգլաս Քալաջյանը միացավ ֆիլմի պատրաստման աշխատանքներին, թիմը կարողացավ բացահայտել հազվագյուտ պատմություններ, որոնք առանձնանում էին դաժանությունների մեջ: Ֆիլմի գլխավոր դերերում են իրանահայ դերասանուհի Մերի Էպիկը և Մարկո Խանը (Խանյան), ինչպես նաև բազմաթիվ երտասարդ հայ դերասաններ: Միլանոն ասել է, որ դերասաններին գտնելուց հետո հաջորդ գործը Հարավային Կալիֆորնիայում Հայաստան գտնելն էր: «Մենք չէինք էլ սպասում, որ դա հեշտ է լինելու, բայց չէինք էլ կարծում, որ այսքան երկար կտևի: Լոս ԱՆջելեսի ամբողջ շրջանն ուսումնասիրելուց հետո փնտրտուքներն ընդլայնվեցին դեպի քաղաքի հյուսիսը: Մենք եղել ենք բազմաթիվ ագարակներում, բայց դրանք կամ մեր պահանջներին չէին բավարարում, կամ էլ շատ թանկ էին: Եվ վերջապես գտանք Սիմի Հովիտը»: Այստեղ են նկարահանվել Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» և Ջոն Լի Հենքոքի «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմերը: Շնորհանդեսը կայանալու է 2015-ի ապրիլի 24-ին՝ Լոս Անջելեսում և Երևանում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |