ՌԴ-ի հայերը պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը՝ ստորագրություն են նախաձեռնել

ՌԴ-ի հայերը պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը՝ ստորագրություն են նախաձեռնել

PanARMENIAN.Net - Համացանցում Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուկայնանին պաշտոնանկ անելու պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Տեքստում, մասնավորապես, նշվում է.

«Մենք՝ Ռուսաստանի և աշխարհի հայերս, անհանգստանալով մեր ազգի և պետության համար, Ռուսաստանում հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությունից պահանջում ենք, որ դրա ղեկավար Արա Աբրահամյանն ու նրա կամակատար Լևոն Մուկանյանը հրաժարական տան:

Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ իրենց վրա վերցրին Ռուսաստանի հայ համայնքի ղեկավարի դերը, այն գրեթե չի զարգանում: Հայ համայնքն իր բոլոր հաջողություններին հասել է միության կողմից չֆինանսավորող կազմակերպությունների գործունեության արդյունքում: ՌՀՄ գլխավոր նպատակը Հայաստանին և Ռուսաստանում հայ համայնքին ծառայելը չէ:

Այդ ստրկաբարո կազմակերպությունը Ռուսաստանում բնակվող հայերի, նրանց ազգային դաստիարակության համար որևէ գործունեություն չի ծավալում: Ռուսաստանի հայ համայնքը գնալով ձուլվում է, երիտասարդության մի մասը չի խոսում մայրենիով, հեռանում է հայկական ավանդույթներից ու մշակույթից, իսկ ՀՌՄ-ն իր հերթին դրա դեմ պայքարելու համար ոչինչ չի ձեռնարկում՝ վարելով հակաազգային քաղաքականություն:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ ՌՀՄ-ն ոչ մի քննադատական հայտարարություն չարեց: Միությունն առհասարակ առհամարեց այդ միջադեպն ու չցանկացավ հետաձգել իր ծրագրված համերգներն ու գիշերային ակումբներում զվարճանքը: Միակ մարդը, որն արձագանքեց, Լևոն Մուկանյանն էր. նա սոցցանցերում կոչ արեց զերծ մնալ հակառուսական պրոպագանդայից, իսկ նրանց, ովքեր արդարություն էին պահանջում, մեղադրեց խամաճիկային պահելաձևի մեջ: Այդ ամենը լցրեց համբերության բաժակը:

Կոչ ենք անում բոլոր հայերին ու հայկական կազմակերպություններին, որոնք անհանգստանում են ազգի ապագայի համար, հնարավորինս աջակցել նախաձեռնությանը»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատել է։Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նաընդունել է իր կատարած հանցանքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---