Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Եվրոպայից օրինակ վերցնեն11 հուլիսի 2006 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Բոլորը խաղաղություն են ցանկանում եւ դրան հնարավոր է հասնել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի հրապարակախոս, լրագրող Ալեքպեր Ալիեւը: «Օրինակ, Բաքվում կան հայ կանայք: Դրանք այն կանայք են, ովքեր ամուսնացել էին ադրբեջանցիների հետ եւ չէին հեռացել: Լավ կլիներ եթե հայկական կողմը օգներ այդ կանանց հանդիպել իրենց երեխաներին, ովքեր Ռուսաստանում են կամ այլ երկրներում: Ադրբեջանական կողմը դա չի անում, գուցե հայե՞րը նախաձեռնեն»,- առաջարկել է նա` ավելացնելով, որ Ադրբեջանը պետք է աշխարհին մարդկային դեմքով ներկայանա, եւ ոչ թե մի ժողովդրի տեսքով, որը հավերժ զբաղված է թշնամու կերպարի մեծացմամբ:Ալիեւը նաեւ ընդգծեց, որ չի այցելել Հայաստան Ղարաբաղի հարցը քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար: «Մենք այստեղ դավաճանությամբ չենք զբաղվում, չնայած շատերը Ադրբեջանում կցանկան գործը հենց այդպես ներկայացնել: Մենք պետք է նայենք Եվրոպային եւ հարեւանների միջեւ բարի հարաբերություններ հաստատենք: Չգիտես ինչու, Եվրոպայում ստացվում է, իսկ մեզ մոտ` ոչ: Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ ամբողջ տարածաշրջանը ծաղկի, ցանկանում եմ ապրել հանգիստ, հարուստ հարեւանների շրջապատում»,- ասել է նա: Ալեքպեր Ալիեւը նաեւ տեղեկացրեց քաղաքացիների եւ Հարավային Կովկասի ոչ կառավարական կազմակերպության` Երեւանում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ընդունված որոշման մասին: «Մենք` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի գրողներն ու հրապարակախոսներս, ընդունել ենք հետեւյալ որոշումը. քանի որ բանակցությունները չեն օգնում, խոչընդոտներ են ստեղծվում ժողովրդական դիվանագիտության համար, մեզ վրա դավաճանների պիտակներ են կախում, մենք եկել ենք եզրակացության, որ մեր բոլոր խնդիրները, պատերազմներն ու հակամարտությունները անլուրջ են, եւ դրանց վրա պետք է ծիծաղել, հեգնել եւ նույնիսկ ծաղրել»,- ասվում է որոշման մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |