Լիբանանն իր օգնությունն է առաջարկում Ղարաբաղյան կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կրոնական ենթատեքստ չկա, այնտեղ շոշափվում է հողերի պատկանելիության հարցը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալուխը: Նրա խոսքերով, Լիբանանը պատրաստ է իր փորձն ու աջակցությունն առաջարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նա նաեւ ավելացրեց, որ ռազմական գործողությունների վերսկսկումը հակամարտության կոմղերից ոչ մեկին օգուտ չի բերի եւ հարցը պետք է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով` հաշվի առնելով կողմերի շահերը:



Լիբանանի ԱԳՆ ղեկավարը Հայաստանի արտոգործնախարար Վարդան Օսկանյանին հրավիրեց Բեյրութ` հայ-լիբանանյան միջկառավարական հանձաժողովի նիստին մասնակցելու համար: Միեւնունն ժամանակ, նա ավելացրեց, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավ հիմքեր ունեն: Լիբանանյան կողմը հպարտանում է հայկական համայնքի ներդրումով երկրի զարգացման գործում, հայտարարել է Ֆաուզի Սալուխը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---