Փերինչեքը մասնակցելու է ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը. «Նրա ներկայությունը կարևոր է»![]() 20 հունվարի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, փաստաբանը հիշեցրել է, որ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Հունվարի 28-ին կայանալու է Շվեյցարիայի բողոքարկման քննությունը, ինչին Փերինչեքի ներկայությունը չափազանց կարևոր է։ Դատարանը վճռել է, որ «1915-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռել է չեղարկել արգելքը: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ, գրում է Tert.am-ը: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին: Նրա նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |