Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ նվազել է՝ հասնելով 65 ռուբլու![]() 20 հունվարի 2015 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ Մոսկվայի բորսայում Մոսկվայի ժամանակով 10:10-ին նվազել է 14 կոպեկով նախորդ օրվա փակման մակարդակի համեմատ՝ հասնելով 64,88 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը ռուբլու հանդեպ նվազել է 25 կոպեկով՝ հասնելով 75,15 ռուբլու, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մոսկովյան բորսայի ինդեքսը սակարկությունների մեկնարկին հունվարի 20-ին աճել է 0, 4 տոկոսով՝ հասնելով 1582,05 կետի: 1999 թվականից ի վեր գրանցված ռուբլու անկումն ազդեց նաև դրամի վրա: Հայկական արժույթը կտրուկ անկում գրանցեց՝ հաղթահարելով 9-ամյա վաղեմության ռեկորդները: Անկումն աժիոտաժ առաջացրեց արժութային շուկայում, դոլարը վաճառվում էր մոտ 570 դրամով: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և հետագայում բավականին կայունացավ. Ըստ rate.am-ի, դեկտեմբերի 22-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը ՀՀ բանկերում 448 դրամ էր, եվրոյինը՝ 547, ռուբլունը՝ 8.66 դրամ: ՌԴ տնտեսությունում խնդիրների ու ռուսական ռուբլու անկման պատճառով 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից 1,240 մլրդ դոլարի դրամական փոխանցում է եղել 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար՝ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |