Դիվերսիայի 8 փորձ մեկ գիշերում. Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել![]() 20 հունվարի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կասեցվել են: Հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միևնույն ժամանակ շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից ՊԲ հարավայինուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 1200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 12.000 կրակոց:Խախտումներից բացի, շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները հունվարի 12-ինդիվերսիոն ներթափանցման փորձեր են ձեռնարկել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է՝ հատուկ ջոկատայինները կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին: Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մոտ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |