Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը աշխատանքային այցով կժամանի Հայաստան հուլիսի 11-ին: Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ Հայաստան կժամանի նաեւ միջպետական ավիցիոն կոմիտեի ղեկավար Տատյանա Անոդինան: Ռուսական պատվիրակության այցելության ընթացքում ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի նախագահին կից գործող ազգային անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաեւ Ա-320 լայների կործանման հետքննության հետ կապված հարցեր, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---