ՀՀ-ն մտադիր է օգտվել Չինաստանի և Սոչիի միջև ուղիղ ավիաչվերթից20 հունվարի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է օգտվել ուղիղ ավիահաղորդակցությունից Չինաստանի քաղաքների և Սոչիի միջև՝ ապրանքների առաքում կազմակերպելով: Այդ մասին պատմել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: Ըստ նրա, չինացի ավիափոխադրողների առաջիկա մուտքը Սոչի մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական կողմի մոտ: Սոչիի տարածքով Հայաստանը մտադիր է չինական ապրանքների փոխադրում իրականացնել: «Հենց որ տեղեկատվություն ստացվեց, որ մեր միջև գործարար կապեր են հաստատվում, անմիջապես դիմեցին Հայաստանի ներկայացուցիչները: Նրանց չի հետաքրքրում զբոսաշրջությունը: Նրանք մտածում են` ինչպես կարելի է օգտագործել ավիահաղորդակցությունն այդ ուղղությամբ Չինաստանից ՀՀ ապրանքների փոխադրման համար»,- ասել է Պախոմովը, մեջբերում է Yuga.ru-ն: Սոչիի քաղաքապետը վստահ է, որ Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կազդի գործարար ակտիվության վրա ոչ միայն Սոչիում, այլև Ռուսաստանի հարավի մյուս քաղաքներում: Ըստ նախնական տվյալների, ավիաչվերթների մեկնարկը նախատեսվում է հունիսին: Ինքնաթիռները Սոչին կկապեն Պեկինին և Գուանչժոուին: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստան ռուսական պատվիրակության այցի շրջանակում: 2014-ի առաջին 11 ամսում Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 533,59 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 28%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որհաշվետու ամիսների արդյունքներով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 9.9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո: Նույն ժամանակահատվածում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 132,08 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 344,38 մլն ԱՄՆ դոլար:Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է 2,5 անգամ, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 7%-ով: Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 11.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.5%: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |