ԵԱՀԿ ՄԽ լավատեսությունը 2006 թվականին Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով անհիմն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսությունը 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով անհիմն է: Այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ «Դաշնակցության» բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: Նա գտնում է, որ 2006 թվականը, դժվար թե պատուհան դառնա կարգավորման հնարվորության մեջ` առավել եւս ադրբեջանական դիրքորոշումը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ, Կիրո Մանոյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ 2006 թվականը ընտրական չէ, եւ այդ պատճառով միջնորդները դրա հետ հույսեր են կապում: «2007 եւ 2008 թվականները Հայաստանում եւ Ադրբեջանեւմ ընտրական են եւ այդ պատճառով փոխզիջման հասնելն ավելի բարդ կլինի»,- ասել է նա:



Կ. Մանոյանը նկատել է, որ պաշտոնական Բաքուն ի սկզբանե տրամադրված չէր փոխզիջման ճանապարհով հակամարտության կարգավորման հասնել: «Ադրբեջանի նախագահի համար բանակցությունները ժամանակ շահելու եւ այդպիսով երկրի ռազմական ներուժի հզորացման համար միջոցներ հայթայթելու եղանակ են հանդիսանում»,- ասել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---