ԽՍՀՄ ՊՆ ղեկավար. Ադրբեջանցիները հայերին դուրս էին նետում պատուհաններից![]() 20 հունվարի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, որը գլխավորում էր խորհրդային զորքերի մուտքը Բաքու 1990-ի հունվարի 20-ին, ադրբեջանական Haqqin.az պորտալի փոխանցմամբ, հարցազրույց է տվել «Լիդեր ՏՎ»-ին: Նա մասնավորապես ասել է. «Իմ պարտքն եմ կատարել: Քաղաքացիական պատերազմների ժամանակ միշտ են մարդիկ զոհվում: Ես եմ զորքեր մտցրել, բայց ես չեմ հրամայել կրակել… Մենք ոչ ոքի չենք սպանել: Ինձ չի զեկուցվել մեր զինվորների կողմից գեթ մեկ մարդու սպանության մասին: Ոչինչ չգիտեմ տանկի տակ մնացած «շտապ օգնության» մեքենայի մասին: Բաքվում ընդհանրապես տանկեր չկային, Բաքվում հետևակի մարտական մեքենաներ էին»: 1990-ի հունվարի 12-13-ը հայերի ջարդերը Բաքվում ստացան կազմակերպված ու զանգվածային բնույթ: Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ից հետո, մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակում, բաժանվեց խմբերի ու սկսեց անցնելով տուն առ տուն «մաքրել» քաղաքը հայերից: Սա անարգել շարունակվեց մինչև հունվարի 19-ը ներառյալ: Ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ սպանվեց, գրեթե 200 հազար հայ վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի վերաբերյալ քննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների կոտորածը շարունակվեց մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: «Գորբաչովը հրավիրեց Կրյուչկովին, ինձ ու Բակատինին, ասաց, որ վիճակը Բաքվում շատ լարված է, որ հեռախոսազրույց է ունեցել Բաքու գործուղված Գիրենկոյի և Պրիմյակովի հետ, որոնք կարծում են, որ Բաքվում անհապաղ պետք է արտակարգ իրավիճակ հայտարարել, քանի որ «ադրբեջանցիները դուրս են նետում հայերին պատուհաններից, մեծ արյունահեղության վտանգ կա»: Կրյուչկովն այն ժամանակ խորամանկեց՝ իր փոխարեն տեղակալ Բոբկովին ուղարկելով: Իսկ ես ինքս մեկնեցի, և արդյունքում ես էի ավագը պատվիրակության կազմում»,- պատմել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարը: Ըստ Յազովի, նա հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին ցերեկը ժամը 3-ին: Մեկնելով Մոսկվայի Չկալովի օդանավակայանից՝ նա արդեն հրաման էր արձակել, թե որ դեսանտային գնդերը պետք է գործուղվեն Բաքու: «Մենք ռադիոյով հայտարարեցինք քաղաք զորքեր մտցնելու մասին, սակայն հեռուստատեսությամբ չկարողացանք հայտարարել, քանի որ այն պայթեցրել էին: Չգիտեմ, թե ով: Սակայն ռադիոյով մենք հայտարարեցինք, որ խնդրում ենք մարդկանց դուրս չգալ փողոց, քանի որ զորքեր են մտցվում քաղաք: Ընդ որում, զորքերը մտցվում էին իրավիճակը կայունացնելու նպատակով, թույլ չտալու համար բախում հայերի ու ադրբեջանցիների միջև»,-պատմում է Յազովը: Ադրբեջանցի ջարդարարներին, որոնք ոչնչացվեցին խորհրդային զորքերի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունը «շահիդներ» հռչակեց: Ըստ պաշտոնական տվյալների, «հունվարի 20-ի» իրադարձությունների ժամանակ 131 քաղաքացիական անձ է սպանվել: Ականատեսների վկայություններից. «Կատաղած ամբոխը ծեծել է առնվազն 25 հոգու Բաքվի հայկական թաղամասում»: «Խուլիգանների խումբը հանցագործություններ է կատարել, հաղորդում է խորհրդային ՏԱՍՍ գործակալությունը` նկարագրելով հարձակումները որպես Ադրբեջանի հայ փոքրամասնության «ջարդեր»: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածների թիվը հասնում է 25-ի»: Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի փողոցը, ողողված էր արյամբ: Բաքվում բնակվող ռուսները սարսափով են հիշում հայերի ջարդերը, որոնց վրա կրակել են, ցած նետել պատշգամբներից, ողջակիզել և նույն անդամատվել ադրբեջանցիների գազազած ամբոխի կողմից: «Մենք այստեղ տեսել ենք ամենաանգութ մարդասպաններին: Հարձակվել են կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների վրա միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ադրբեջանում հայ լինելը նշանակում էր լինել նախօրոք մահվան դատապարտված»,- հեռախոսով պատմել է վետերան լրագրողը Բաքվից: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |