Հոգեհանգստի կարգ և մոմավառություն. Գյումրիում և այլուր հրաժեշտ են տալիս Սերյոժային![]() ![]() PanARMENIAN.Net - Գյումրիի Սբ Նշան եկեղեցում հունվարի 20-ի երեկոյան անցկացվել է նախօրեին մահացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը, որը ծանր մարմնական վնասվածքներով հունվարի 12-ին իր ընտանիքի սպանությունից հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած հոգեհանգիստը պետք է մեկնարկեր ժամը 18:00-ին է, մինչ այդ մի քանի ժամ շարունակ եկեղեցին մարդաշատ էր: Հոգեհանգստին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Շիրակի մարզպետ, Գյումրու քաղաքապետը և այլք: Սերյոժային նաև հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ գյումրեցիներ, Երևանի և տարբեր շրջանների բնակիչներ: Հուղարկավորությունը կայանալու է վաղը՝ ժամը 13:00-ին, գրում է Panorama.am-ը: 7 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկ Սերյոժայի կյանքի համար, բայց ապարդյուն: Սպանության գործով մեղադրանք է առաջարդել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային Վալերի Պերմյակովին: Հոգեհանգստի արարողությանն իր խոսքում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Սերյոժան 7-րդ զոհն էր, և 8-րդ զոհ չպետք է լինի: «Անկախ ազգությունից, դավանանքից, անկախ այն բանից, այդ անձնավորությունը գյումրեցի է կամ ոչ, ոչ մեկի վրա այս երկու օրը, հաջորդող օրերին, ոչ մեկը ձայն, առավել ևս՝ ձեռք չպետք է բարձրացնի: Այս մանկան կոչն է սա»,- նշել է նա: Նա հավելել է նաև, որ այսօր և վաղը վիշտը պետք է տանել լուռ, աղոթքով, «առանց ցնցումների» և ավելորդ արտահայտությունների. «Ցույց տանք ուզողներին և չուժողներին, որ հզոր ժողովուրդ ենք, վիշտ կարող ենք տանել: Հզոր մարդը կարող է վիշտ տանել»,- ասել է սրբազանը: Իր խոսքն ուղղելով Ավետիսյանների բարեկամներին, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ վստահ լինեն՝ բոլորն իրենց ցավակից են, կարեկից են, որովհետև այս դեպքը համազգային ողբերգություն է: Հոգեհանգստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ թե հանրապետության նախագահը, թե գործադիրը, ջանալու են, որ դատավարությունն արդար ընթանա: Միևնույն ժամանակ Երևանի Սբ Սարգիս եկեղեցում նույնպես հոգեհանգստյան կարգ է անցկացվել Սերյոժայի և Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Արարողության ավարտին տեր Շահենը փոխանցել է Նավասարդ սրբազանի ցավակցությունը թե Ավետիսյանների հարազատներին, թե ամբողջ հայությանը: Նա կոչ է արել լինել միասնական, ինչպես Սարդարապատում, Արցախում էինք, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: Առավոտից մոմավառություն է կազմակերպվել նաև Ազատության հրապարակում, որտեղ քաղաքացիները մինչև ուշ երեկո խաղալիքներ և ծաղիկներ են բերել՝ մոմ վառելով Սերյոժայի հիշատակին, նույն կերպ վարվել են նաև Արմավիրում: Կարդացեք նաև՝ Գյումրիի գործով ՀՀ-ն և ՌԴ-ն համակարգող մարմին կստեղծեն. Նախագահը հանդիպել է ՌԴ ՔԿ ղեկավարին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |