AEFJD-ն կոչ է անում ԵՄ-ին Թուրքիային հստակ պայմաններ ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման առումով11 հուլիսի 2006 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (AEFJD) ողջունում է Եվրախորհրդարանի անդամների նախաձեռնությունը, ովքեր հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման դիտարման անհրաժեշտության մասին` որպես Թուրքիայի` Եվրամիություն մտնելու նախապայման: «Մենք կոչ ենք անում Արտաքին հարaբերությունների կոմիտեի նրանց գործընկերներին նույն օրինակին հետեւել»,- հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, քսան տարի առաջ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել «Հայկական հարցի» քաղաքական լուծման մասին, որը դիտարկվում էր որպես անանցալի խոչընդոտ Թուրքիայի համար ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին: «Քսան տարի անց այդ հարցերը այդպես էլ չլուծված մնացին: Այսպիսի պայմաններում բանակցությունների շարունակությունը առանց դիմելու խնդիրների պատճառներին քաղաքական անոմալիա է հանդիսանում եւ պետք է ընդհատվի»,- նշել է Չոբոյանը: Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան ԵՄ գործադիր կառույցներին կոչ է անում հաշվի առնել հասարակական կարծիքը եւ Թուրքիային հստակ, քննարկման առարկա չհանդիսացող պայմաններ ներկայացնել, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հակառակ դեպքում, Թուրքիայի ԵՄ անդամ դառջնալու ճանապարհին արված յուրաքանչյուր քայլ Եվրոպայի համար կնշանակի նահանջ սեփական հիմնական արժեքներից»,- ամփոփել է Հիլդա Չոբոյանը:Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչները հանդես են եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կետն ընդգրկելու օգտին: Պատգամավորները, մասնավորապես, կողմ են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման մասին հարցերը ամրագրվեն Բրյուսելի հետ բանակցային շրջանակներում որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |