Սակարկությունները Մոսկվայի բորսայում բացվել են դոլարի և եվրոյի աճով21 հունվարի 2015 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին սակարկությունները Մոսկվայի բորսայում բացվել են դոլարի և եվրոյի աճով: Դոլարի փոխարժեքը հասավ 65,4525 ռուբլու, ինչը մոտավորապես 25 կոպեկով ավելի է հունվարի 20-ի սակարկությունների փակման մակարդակից, հայտնում է RBC.ru-ն: Միաժամանակ եվրոյի փոխարժեքն աճել է մինչև 75,74 ռուբլի, ինչը մոտ 45 կոպեկով ավելի է երեկվա սակարկությունների մակարդակից: Մոսկվայի ժամանակով 10:25-ին դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում 65,42 էր, ինչն ավելի է երեկվա փակման մակարդակից, եվրոյի փոխարժեքը՝ 75,719 ռուբլի, ինչը 40,4 կոպեկով ավելի է հունվարի 20-ի սակարկությունների փակման մակարդակից: «Շուկայի ընթացիկ վիճակը ոչ մի դեպքում չի կարելի տարանջատել այն իրադարձություններից, որոնք որոշ ներդրողներ ակնկալում են առաջիկա օրերին: Առաջին հերթին խոսքը կենտրոնական բանկերի նիստերի մասին է: Բոլոր դեպքերում կան ակնկալիքներ, որոնք արտահայտվում են այս կամ այն ֆինանսական դիրքում: Մասնավորապես, ՌԴ ԿԲ առաջիկա նիստին ընդառաջ արդեն աճում են տոկոսադրույքի նվազեցման մասին շահարկումները: Անշուշտ, չեն սպասում, որ վերջին բարձրացումը լիովին չեղյալ կլինի, բայց ակնկալում են նվազում 2-3 կետով: Այս առումով արժույթի շուկայում լայնածավալ շահարկումներ կան: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե սպասելիքները չարդարանան»,-ասել է ՎՏԲ-ի ներդրումային դեպարտամենտի գլխավոր վերլուծաբան Ստանիսլավ Կլեշչովը: ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը, որը հաստատել է ՌԴ ԿԲ-ն, հունվարի 21-ից, կազմում է 64,9862 ռուբլի մեկ դոլարի դիմաց, եվրոյի դեպքում՝ 75,2735 ռուբլի մեկ եվրոյի դիմաց: Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ ռուբլու անկման դեպքում կարող է տուժել 9 երկրի տնտեսական վիճակը, քանի որ «բոլոր այդ պետությունները կախված են դրամական փոխանցումներից»: Ըստ Համաշխարհային բանկի, 2015-ին 9 երկիր ընդհանուր առմամբ կարող է կորցնել 10 մլն դոլար: Դրամական փոխանցումներից 21 տոկոսով կախված է Հայաստանի տնտեսությունը, 12 տոկոսով՝ Վրաստանինը, 31,5 տոկսոով՝ Ղրղզստանինը, 25 տոկոսով՝ Մոլդովայինը, 42 տոկոսով՝ Տաջիկստանինը, 5,5 տոկոսով՝ Ուկրաինայինը, 4,5 տոկոսով՝ Լիտվայինը, 2,5 տոկոսով՝ Ադրբեջանինը, 12 տոկսով՝ Ուզբեկստանինը: Դրամական փոխանցումների մեծ մասն այդ երկրներ իրականացվում է Ռուսաստանից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |