Առէկսիմբանկը համալրել է իր կանոնադրական կապիտալը![]() 22 հունվարի 2015 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ ՀՀ դրամով ($ 20 մլն) բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրամբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Այսպիսով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 25,9 մլրդ ՀՀ դրամ: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը: Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |