Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Լաս Վեգասում![]() 22 հունվարի 2015 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմում են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը կտրամադրի Հայ-ամերիկյան միությունը, հայտնում է Նևադայի հանրային ռադիոն: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Բացի սպանվածներից, հազարավոր հայեր նաև տեղահանվել են և ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, նշում է աղբյուրը: Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա: «2015-ի լրանում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկուկես միլիոն հայ է զովել այդ տարիներին... Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը: Հայ-ամերիկյան միությունը հույս է հայտնել, որ նախագծի իրականացումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում: Լոս Անջելեսում հայերը բնակվում են դեռ 19-րդ դարավերջից։ Համայնքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Նրանց թիվն ավելացել է Երկրորդ համաշխարհայինից հետո և այժմ էլ շարունակվում Է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ 2001-ին Լոս Անջելեսի քադաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել Է «Փոքրիկ Հայաստան»): 2003 թվականի տվյալով Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է մոտ 600.000 հայ։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայաշատն է ԱՄՆ-ում։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |