ՌԴ-ում առաջարկում են արգելել «Վիքիպեդիան». Սխալների քանակն ահռելի է22 հունվարի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսօբրնադզորի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիսերովն առաջարկում է արգելել Ռուսաստանում «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը: «Կարգելեի «Վիքիպեդիան», ուղղակի գրաքննություն կներմուծեի, քանի որ սխալների քանակն ուղղակի ահռելի է»,- ասել է Բիսերովը լրագրողներին: Այդպես նա մեկնաբանել է ուսանողների շրջանում տարածված պրակտիկան, երբ քննության ժամանակ կարելի է արտագրել, բջջայինով մտնելով համացանց և գտնելով պատասխանը, օրինակ, «Վիքիպեդիայում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Եթե ցանկանում են, թող օգտվեն «Վիքիպեդիայից», բայց կստանան համապատասխան գնահատական»,- հավելել է «Ռոսօբրնադզորի» ղեկավարը: Ավելի վաղ որոշ ռուս քաղաքական գործիչներ բազմիցս կողմ են արտահայտվել, որպեսզի արգելվածների ցանկում ընդգրկվեն նաև առցանց հանրագիտարանի որոշ հոդվածներ կամ «Վիքիպեդիան» ամբողջությամբ: Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։ Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 144 495 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել Համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է։ Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար: Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 30 միլիոն հոդված, որոնցից ավելի քան 4.300.000-ը պատկանում են անգլերեն տարբերակին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |