«1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ». Հայ արվեստագետների ցուցահանդես Ֆրեզնոյում23 հունվարի 2015 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայող ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրեզնոյի արվեստի թանգարանի 4 պատկերասրահում հայ արվեստգետների աշխատանքներ կցուցադրվեն: «1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցահանդեսը բացվել է այսօր՝ հունվարի 23-ին, և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը, տեղեկացնում է The Fresno Bee պարբերականը: Կազմակերպիչը Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեն է, որի նպատակն է բարձրացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հանրության իրազեկվածությունը և վերապրածների պատմությունների միջոցով օգնել մարդկանց հաղթահարել թշվառությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն անցած դարի հայ նկարիշներ Ջոն Ալթունի, Վարուժան Պողոսյանի, Արշիլ Գորկու, Արա Դոլարյանի, Էդ Մարուկի, Վիլյամ Սարոյանի և այլոց աշխատանքները: Կոմիտեի անդամներից Ռեջինա Փիթերսն ասում է, որ ցուցադրությունը շատ կարևոր է հայ համայքնի համար, քանի որ համաշխարհային մակարդակի արվեստ է ներկայացնում: Դրա ընթացքում կներկայացվեն Սարոյանի բրոնզե արձանն ու գծանկարները, Սամուելյանի կնոջ՝ Աննայի դիմանկարը, Ալթունի «Անվերնագիրը», Գորկու հավաքածուն և շատ այլ աշխատանքներ: Ֆրեզնոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դարավերջին։ Արդեն հաջորդ դարասկզբին հայերի թիվը հասել է 4.000-ի։ 1900-ին հիմնվել Է առաջին հայ առաքելական Սբ Երրորդություն եկեղեցին։ 2003 տվյալով Ֆրեզնոյում և շրջակայքում բնակվում է մոտ 60.000 հայ։ Քաղաքում հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու համար ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |