Ամերիաբանկն 80-րդ գործարքն է կնքել ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրով23 հունվարի 2015 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցման ծրագրով (TFP) կնքել էի ր հոբելյանական՝ 80-րդ գործարքը: Գործակցության առաջին օրվանից` 2010-ի սեպտեմբերի 30-ից, ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան $70 մլն-ի գործարք: Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում՝ ՓՄՁ-ների համար: 2013-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք է բերել նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի է դարձել առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: 2014-ի մայիսին բանկին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ-ի հետ գործակցող բոլոր բանկերից այս մրցանակին միայն մեկն է արժանանում: Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա գործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես՝ ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն ՀՀ-ում առաջին ներդրումային բանկն է, և 2007-ից ի վեր տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ընկերությունն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |