ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն![]() 24 հունվարի 2015 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Շփմած գծում կատարվածը ԵԱՀԿ գործող նախագահին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներին մտահոգվելու տեղիք է տալիս: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նա ասել է` իրազեկ է, որ հրադադարի խախտման ժամանակ օգտագործվել է նաև ծանր զենք, ինչպես նաև խախտվել են սահմանագիծն ու շփման գիծը. «Տեղեկատվություն կա նաև մարդկային զոհերի մասին: Հունվարի 14-ին գրասենյակս հերթական մշտադիտարկումն է անցկացրել շփմած գծում: Անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիեննայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Վերադառնալուն պես այցելեցի Լեռնային Ղարաբաղ և Երևան, մոնիտորինգ անցկացնելու համար: Կայցելեմ նաև Բաքու: Կշարունակեմ իրազեկել ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահնեին իրադարձությունների զարգացման մասին»: Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվարի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը: Իր հերթին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտարարել է՝ ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն՝ նշելով.«Կաշխատենք ամրապնդել կողմերի միջև վստահությունը»: Ըստ նրա, բոլոր հակամարտություններում, ինչպես մարդկանց միջև, այնպես էլ պետական, որպես հիմք է վերցվում մեկ գործոն. «Հաշտեցում հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան: Ներառելով Ադրբեջանին ու Հայաստանին հետաքրքրող այլ թեմաներ՝ հնարավոր կլինի նրանց միջև երկխոսության հասնել: Մենք աշխատում ենք ամրապնդել երկխոսությունն ու փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն տիրի»: Ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ այժմ համանախագահները երկխոսության վերսկսման նպատակով մտադիր են սկզբում հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ հետո Հայաստանի արտգործնախարարի հետ: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են ակտիվություն դրսևորել բանակցային գործընթացում: Կարծում եմ, անհրաժեշտ է երկխոսություն վարել բոլոր ոլորտներում Մեծ խաղաղ պայմանագիր կնքելու համար: Այժմ ակնկալվում է, որ անհետ կորածների գծով տեղեկատվության փոխանակում կիրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,-ասել է նա: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյին: Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին: Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։Հունվարի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, բայց հետ մղվել: Կորուստներ ու վիրավորներ հայկական կողմը չուներ: Հակառակորդը գիշերն արձակել է մոտ 200 կրակոց: Ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը միայն ՀՀ ԶՈւ հակահարվածը ստանալով: Հունվարի 21-ին Բերդի տարածաշրջանում զոհվել է պայմանագրային զինծառայող՝ 34-ամյա Արման Ուդումյանը: Մինչև այդՈսկեվանի սահմանագոտումհունվարի 17-ին զոհվել էր պայմանագրային Արման Հարությունյանը: : ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |