Դիվերսիայի նոր փորձ Տավուշում. Ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է24 հունվարի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը: Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր, որ հունվարի լույս 24-ի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր, չնայած հրադադարը կրկին խախտվել է, բայց կրակոցները հիմնականում անկանոն բնույթի են եղել: Նախորդ օրերի համեմատ հրադադարի խախտումների պարբերականությունը նվազել էր: Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվարի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը: Հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց: Կարդացեք նաև՝ Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր. Լարվածությանն արձագանքել է ամերիկացի համանախագահը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |