Անցյալ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճել է գրեթե 2 անգամ12 հուլիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Երեւանում տեղի ունեցավ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումը, հաղորդում է ՌԴ Տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Մասնավորապես, նշվել է, որ անցած ժամանակահատվածում համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ Հայաստանի տարածքում գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության մասին: Շարունակվում է աշխատանքը Ռուսաստանի Դաշնության Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի եւ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտում համագործակցության մասին պայմանագրի նախագծի վրա: Իգոր Լեւիտինը նշել է, որ 2006 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 103,3 մլն դոլար, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2 անգամ: Արտահանումն աճել է 135,7 տոկոսով եւ հասել է 107,1 միլիոն դոլարի: Ներկրումն աճել է 9 տոկոսով եւ կազմել է 23,2 մլն դոլար: Համագործակցության նման դինամիկան, ըստ նախարարի, պահանջում է համապատասխան իրավանորմատիվ բազա: Լեւիտինն ու Սարգսյանը կարեւորել են այն կատարելագործելու ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն: Հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2006 թվականի հոկտեմբերին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |