Քեմերոն. Ձախակողմյանների հաղթանակը Հունաստանում կնպաստի տնտեսական անորոշությանը Եվրոպայում![]() 26 հունվարի 2015 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան ծայրահեղական «ՍԻՐԻԶԱ»-ն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Երկրորդը «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն է, որը գլխավորում է գործող վարչապետ Անտոնիս Սամարասը, որն արդեն ընդունել է պարտությունն ու շնորհավորել է մրցակցին: Ըստ քվեաթերթիկների 75 տոկոսի հաշվարկի, ձախակողմյաններին իրենց ձայնն է տվել ընտրողների մոտ 36 տոկոսը՝ ապահովելով նրանց համար տեղերի գրեթե կեսը խորհրդարանում՝ 149: Կկարողանան արդյոք ձախակողմյան կուսակցությունները բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, հայտնի կդառնա բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո: «ՍԻՐԻԶԱ» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել խիստ տնտեսման միջոցները, որոնց դիմաց Հունաստանի նախկին կառավարությունը վարկեր էր ստանում ԵՄ-ից ու միջազգային ֆինանսական կառույցներից: Ցիպրասը մտադիր է հասնել նրան, որ երկրի բազմամիլիարդանոց պարտքը չեղյալ համարվի: Ըստ նրա, ընտրությունները Հունաստանում «խթան կհանդիսանան փոփոխությունների համար ամբողջ Եվրամիության տարածքում»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին գրել է Թվիթերում, որ «ՍԻՐԻԶԱ»-ի հաղթանակը Հունաստանում կարող է ուժգնացնել տնտեսական անորոշությունը Եվրոպայում: «ՍԻՐԻԶԱ»-ն մի շարք ծայրահեղ ձախակողմյան կուսակցությունների (եվրակոմունիստական, մաոիստական, տրոցկիստական, բնապահպանական և ձախ սոցիալիստական) կուսակցությունների միավորումն է Հունաստանում: Կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը «Սինասպիզմոս»-ն է, երկրորդը՝ Հունաստանի կոմունիստական կազմակերպությունը: Հունաստանում 2014-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ. առաջին փուլն անցավ 2014-ի դեկտեմբերի 17-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 23-ին, երրորդը՝ դեկտեմբերի 29-ին: 2012-ի հունիսին ձևավորված խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել 2014-ի դեկտեմբերին ու լուծարվեց: Նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2015-ի հունվարի 25-ին: Նոր խորհրդարանը կշարունակի նախագահի ընտրության ընթացքը, և այն ժամանակ ընտրվելու համար նախագահության նոր թեկնածուին հարկ կլինի հավաքել 151 ձայն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |