Մեծ Բրիտանիան սատարում է Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին

PanARMENIAN.Net - Եվրամիության շատ երկրներ պատրաստ են աջակցել Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու հարցում: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգարետ Բեքետը: Նրա խոսքերով, Կիպրոսի հարցը չպետք է խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «25 երկրներից կազմված դաշինքի հետ բանակցություններում բոլոր թեկնածու երկրները կարող են տարբեր խնդիրներ ունենալ: Կասկած չկա, որ ԵՄ երկրները ցանկանում են համաձայնության հասնել Թուրքիայի հետ բանակցություններում»,-ընդգծել է Բեքետը, հաղորդում է «The new Anatolian» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---