Ֆրանսիացի դաշնակահար Կլայդերմանը համերգներ կունենա Հայաստանում27 հունվարի 2015 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դաշնակահար և գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կյալդերմանը, համերգներով հանդես կգա Հայաստանում, հայտնում է Արցախպրեսը համերգների կազմակերպիչ «Invitro Production» ընկերության վրա հղումով: Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված հայտնի դաշնակահարի համերգները տեղի կունենան 2015-ի մարտի 13-ին և 14-ին Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից: Կլայդերմանը հայտնի դարձավ 1976 թվականին, երբ երիտասարդ երաժիշտը կատարեց « Բալլադ Ադելինայի համար ստեղծագործությունը»: Այդ կոմպոզիցիայի սինգլը վաճառվեց 38 մլն ընդհանուր տպաքանակով ավելի քան 30 երկրում: Ռիչարդ Կլայդերմանը ձայնագրել է մոտ 1200 երաժշտական ստեղծագործություն, թողարկել է մոտ 1000 խտասկավառակ 90 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նվաճել է մոտ 350 ոսկե և պլատինե պարգև: Photo: Peoples.ru Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |