Թուրք նախարար. ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսի![]() 27 հունվարի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության հարցերով Թուրքիայի պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսի: Նախարարը հայտարարել է, թե Թուրքիան կատարել է ԵՄ-ի ներկայացրած գրեթե բոլոր պահանջները՝ կառույցին անդամակցելու համար, գրում է Tert.am-ը՝ Hurriyet-ին հղումով: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ պետք է բանակցություններ սկսի նաև էներգետիկ հարցերով: Իրավիճակը Թուրքիայում շատ ավելի կայուն է, քան որոշ այլ երկրներում, մեջբերել է նախարարի կարծիքը թուրքական Akşam թերթը: Ըստ նրա, կարևոր գործոն է նաև թուրքական բանակի բարձր պատրաստականությունը: Ավելի վաղ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսել էին նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նրանք երկուսն էլ պնդել էին, թե իրենց երկիրը չի խնդրելու, որ ԵՄ-ն ընդունի իրենց: Էրդողանը հայտարարել էր. «Եթե ԵՄ-ում կարծում են, որ Թուրքիան աղաչելու է այդ կառույցին անդամակցելու համար, ապա նրանք սխալվում են»: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ 1999 թ. ստացավ թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները միությանը միանալու մասսն սկսվեցին 2005-ին: Սակայն անդամակցության անհրաժեշտ 35 պայմաններից Թուրքիան միինչ օրս բավարարել է 13-ը: ԵՄ հիմնական պահանջները վերաբերում են Կիպրոսի հետ տարածքային վեճին և երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումներին: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վեաբերյալ, որտեղ առաջարկվում էր վերսկսել բանակցություններն ու հորդորել Թուրքիային արագացնել ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը, ապահովելու համար նրա քաղաքացիների հիմնական իրավունքները: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ-ն մտադիր է համոզել Թուրքիային միանալա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Թուրքիայի հետ նոր գազային նախագծի Ռուսաստանի հայտարարությունից հետո Անկարա այցելեց ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը: Այցի ժամանակ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Եվրամիությունը կնախագահի Լատվիան: Մոգերինին հայտարարեց նաև, որ Թուրքիային մոտ 70 մլն դոլար կհատկացվի փախստականների կարիքների համար: Photo: Sabah ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |