ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի առաջիկա շաբաթներին27 հունվարի 2015 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երևան կժամանի առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը: «Երբ հայտնի դառնա նրա ժամանելու հստակ օրը, մենք հանդես կգանք հայտարարությամբ»,-ասել են դեսպանատանը: ԱՄՆ Սենատը դեկտեմբերին հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան (AFSA): Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես Twitter-ի միջոցով շնորհավորել է իր հետնորդին: Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ու աշխարհը իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի» 100-ամյակի շեմին: Սակայն, նա, ինչպես և բոլոր ամերիկացի դիվանագետները, բացառությամբ նախկին դեսպան Ջոն Էվանսի, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը հավանություն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններին: Նա նշել է, որ գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը: Միլզը նաև հորդորել է Թուրքիային համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը դատապարտել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու հայտարարել, որ Հայաստանն ամերիկյան ներդրումների ավելի մեծ ծավալի կարիք ունի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |