Թալիշները բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում. Պատճառը՝ վիրավորանքն էր հեռուստաեթերում29 հունվարի 2015 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանամետ ANS հեռուստաալիքի հաղորդավար Խալիդա Ահմեդովան թալիշներով բնակեցված երկրորդ քաղաք Աստարայի երիտասարդ բնակչին վիրավորել է այն բանի համար, որ վերջինս իր հարցին պատասխանել է թալիշերենով: Նա թալիշ երիտասարդին եթերում ասել է, թե կարձագանքի միայն այն դեպքում, երբ երիտասարդը «մաքրի բերանն այդ լեզվից»: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ ադրբեջանական Moderator.az-ի վրա հղումով: Ինչպես նշված է նյութում, ուղիղ եթերում ANS-ի հաղորդավարի այդ խոսքը, որով նա ոտնահարել է թե´ հեռուստաեթերի մշակույթի նորմերը, թե´ էթնիկ թալիշներին, բողոքի ալիք է բարձրացրել սոցցանցերում` թալիշ օգտատերերի շարքերում: Կայքը նկատում է, որ մեկ այլ հաղորդման ընթացքում ևս Խալիդա Ահմեդովան վիրավորական խոսքեր է հղել թալիշներին` նրանց բարձրացրած բողոքի առնչությամբ ասելով, թե «շունը հաչում է, քարավանը գնում է»: Կայքը գրում է, որ ադրբեջանաբնակ թալիշներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ նման վիրավորանքներ հնչել են մոտ կեսդարյա հաղորդավարական փորձ ունեցող մի կնոջ կողմից, ում ամուսինը ազգությամբ թալիշ Դավուդ Ահմեդովն է: Նրանք Ահմեդովից պահանջել են հրապարակավ կարգի հրավիրել «թաշիշների հողի հարս իր անդաստիարակ կնոջը» և հայտարարել, որ «թալիշներին վիրավորող կնոջից, եթե անգամ նա յոթանասունն անց է, պետք է ամուսնալուծվել»: Moderator.az-ին հղած բողոք-նամակում ազգությամբ թալիշ Օրխան Բահադըրսոյը, հանդես գալով բոլոր ադրբեջանաբնակ թալիշների անունից, հայտարարել է, որ Խալիդա Ահմեդովան պետք է հրապարակավ ներողություն խնդրի թալիշ ժողովրդից, և խոստովանի, որ «ստորություն է արել, անդաստիարակ, անքաղաքավարի և լկտի վարք է ցուցադրել»: «Հակառակ դեպքում, Խալիդա Ահմեդովայի դեմ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա», -հավաստիացրել է նամակի հեղինակը: Թալիշները Հարավային Կովկասի բնիկ ազգերից են։ Պատմության ընթացքում ձևավորվել և այժմ ապրում են դեպի Կասպից ծով ելք ունեցող մի լեռնային (ինչպես նաև նախալեռնային) մարզում, որը կոչվում է Թալիշ՝ այժմ այն զբաղեցնում է Ադրբեջանի հարավ–արևելյան և Իրանի հյուսիս-արևմտյան հատվածները։ Թալիշների քանակը հասնում է 400 հազարի, սակայն Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են իրական տվյալները: Թալիշները շիաներ են: Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատևելով մինչև օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում և ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաև հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի և թալիշական ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլևս փակուղի մտավ: Թալիշների նկատմամբ խտրականության մեկ այլ ապացույց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտոնավարում են ոչ թե թալիշներ, այլ տարբեր շրջաններից, հատկապես Նախիջեւանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբեջանցիների եւ քրդերի վերաբնակեցում: 2007թ. փետրվարին թալիշ երկու հայտնի մտավորականների բանտարկությունը` Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Նրանցից մեկը Թալիշական մշակութային կենտրոնի տնօրեն, «Թոլիշի սյադո» (Թալիշների ձայն) թերթի խմբագիր, թալիշագետ Նովրուզալի Մամեդովն է, մյուսը` նույն կենտրոնի քարտուղար, արեւելագետ-իրանագետ Էլման Գուլիեւը։ Պետությանը դավաճանելու մեղադրանքով Ն.Մամեդովն ազատազրկվել է տասը, իսկ Է.Գուլիեւը` վեց տարով: Հետաքրքիր է, որ վերջիններս մշտապես աչքի են ընկել իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |