Եվրոպական Հանձնաժողովը հիասթափված է թուրքական արդարադատությունից13 հուլիսի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Հանձաժողովը հիասթափված է Հրանտ Դինկի հանդեպ կայացրած դատավճռից: Այդ մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլի Ռենը` մեկնաբանելով Թուրքիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որ հաստատել է հայտնի լրագրողի մեղավորությունը «թուրք ազգին վիրավորելու մեջ»: Նրա խոսքերով, դա առաջին դատավճիռն է Թուրքիայի Քրեական օրենսգրքի վերափոխված 301-րդ հոդվածով: «Այդ դեպքում, դատավճիռը կարող է նախադեպ դառնալ, որը տենդենց կդառնա այս հոդվածի հետագա կիրառման համար»,- ընդգծել է Ռենը:ԵՄ կոմիսարը նաեւ ափսոսանք է հայտնել, որ թուրքական դատարանը մինչեւ այժմ դեռ չի համապատասխանում եվրոպական չափանիշերին: «Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին ուղղում մտցնել 301 հոդվածում եւ երաշխավորել խոսքի ազատությունը Թուրքիայում: Ես պետք է հիշեցնեմ, որ խոսքի ազատությունը հիմնական քաղաքական սկզբունքն է Կոպենհագենի ժողովրդավարության չափանիշերի մեջ: Ամեն դեպքում, Եվրոպական հանձնախումբը կվերանայի իրադրությունը վերը նշված չափանիշների լույսի ներքո եւ հույս ունի, որ առաջխաղացում կգրանցվի մինչեւ աշուն»,- ասել է Օլի Ռենը, գրում է The New Anatolian-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |