Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե պայմանավորվածությունները չպահպանվեն29 հունվարի 2015 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմից, եթե ԵՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանվեն: Նման զգուշացումով է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրագրողների համար ասուլիսում: Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը ԵՏՄ մասին պայմանագիրը վերապահումներով է ստորագրել: «Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, մենք սրբորեն կկատարենք ԵՏՄ-ին վերաբերող բոլոր կետերը: Եթե չեն պահպանվի, մենք մեզ իրավունք ենք վերապոհում նույնիսկ դուրս գալ ԵՏՄ կազմից»,-հստակեցրել է նախագահը: Նա նշել է, որ ԵՏՄ ստեղծման ճանապարհը հարթ չի եղել: «Այն առնչվում է ոչ միայն քաղաքական գործիչների շահերին՝ խոսքը կոնկրետ գումարների մասին է»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կան պահեր, որոնք ընդհանրապես չպետք է լինեին փաստաթղթերի ստորագրումից հետո, խոսքն այսպես կոչված պատերազմների մասին է՝ մսային, կաթնային: Ավելի շատ առաջ են մղվում տարաձայնությունները Ռուսաստանի հետ, բայց դրանք կան նաև Ռուսաստանի հարաբերություններում Ղազախստանի հետ»,-ասել է նա: Նախագահը նշել էր, որ ամբողջ աշխարհն ինտեգրվում է, և «մենք պետք է պահպանենք մեր միասնությունը»: «Մեր 10-միլիոնանոց երկրի համար սպառման 170-միլիոնանոց շուկան բարիք է»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Բելառուսը սերտ ինտեգրման շնորհիվ ստանում է ռուսական գազը 1000 խմ դիմաց 134 դոլարով, իսկ Ուկրաինան՝ գրեթե 400 դոլարով: Բելառուսն ամեն կերպ կաջակցի ինտեգրման խորացմանը ԵՏՄ շրջանակում, ստեղծելով իրավահավասար միություն առանց սահմանափակումների ու առգրավումների, հավաստիացրել է Լուկաշենկոն: «Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք բացվում են ԵՏՄ շրջանակում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսը նախագահում է ԵՏՄ-ում 2015-ի հունվարի 1-ից: Ըստ Լուկաշենկոյի, Բելառուսն այժմ ավելի շատ առևտուր է անում Արևմուտքի հետ, քան Ռուսաստանի: «Մենք արդեն ավելի շատ Արևմուտքի հետ ենք առևտուր անում, քան՝ Ռուսաստանի»,-ասել է նա: Ըստ նրա, ՌԴ-ին բաժին է ընկնում Բելառուսի առևտրի ծավալի 42 տոկոսը, այն դեպքում, երբ նախկինում այն 85 տոկոս էր: Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրն է համարել արտահանման դիվերսիֆիկացումը: Խոշոր առաջխաղացում Եվրոպայի ու Ամերիկայի հետ Բելառուսի հարաբերություններում չի լինի մինչ նախագահական ընտրությունները, ասել է Լուկաշենկոն: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |