Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման![]() 29 հունվարի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանը հունվարի 29-ին հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, Պետրոսյանը դատապարտվել է 5 տարով ազատազրկման, 2 տարի ժամկետով զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հօգուտ գյուղնախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ Վարդան Պետրոսյանից բռնագանձվել է 1.200.000 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողների քաղհայցը թողնվել է առանց քննության: Դատավճռի հրապարակումից հետո Վարդան Պետրոսյանը լուռ հեռացել է դատարանի դահլիճից: Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին: Գործով դատաքննությունը մեկնարկել էր 2014-ի մարտի 12-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել: Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբանը հայտարարել է, որ չեն պատրաստվում բողոքարկել դատավճիռը, քանի որ ապրիլին համաներում է սպասվում, ինչի արդյունքում Պետրոսյանը ազատության մեջ կհայտնվի: Նա նշեց, որ դրանից հետո իրենք պատրաստվում են հանդես գալ բողոքով, քանի որ, ըստ իրենց, գործով որոշ ապացույցներ ձեռք են բերել օրենքի խախտումով: Ավելի վաղ դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6,5 տարի ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել մոտ 500 հազար ՀՀ դրամ: Ըստ առաջադրված մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |