Թուրքիայի ԱԳՆ-ն «սխալմամբ» հրապարակել է Ծիծեռնակաբերդի լուսանկարը Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում30 հունվարի 2015 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, «սխալմամբ» հրապարակել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը իր պաշտոնական օրացույցում, որը պատրաստվել էր Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի նշանավորման առիթով, հայտնել է Hurriyet-ը Tert.am-ի փոխանցմամբ: Ծիծեռնակաբերդի լուսանկարը տեղ է գտել ապրիլ ամսվա էջում: Դրանից հետո գերատեսչության ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցին ասել է, որ «լուսանկարը պատահմամբ այլ լուսանկարների հետ է տեղ գտել» օրացույցում: Այդ դիպվածի բերումով հետաքննություն է սկսվել՝ պարզելու մեղավորին: Այդ օրացույցների մեծ մասը դեռ չի տարածվել: Վերջերս Թուրքիայի իշխանությունները Չանաքքալեի ճակատամարտի մարտյան արարողությունը որոշեցին այս տարի նշել ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ ամեն տարի այն նշվել է մարտի 18-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրեց ՀՀ նախագահին մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի ապրիլի 24-ին կայանլիք միջոցառմանը: Էրդողանի առաջարակը լայնորեն քննարկվեց ԶԼՄ-ներում, հիմնականում, բացասական արձագանք ստանալով: Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է նաև այն վարկածը, թե դա գուցե Հայաստանի հետ նոր երկխոսություն սկսելու ջանք է: Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |