Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ14 հուլիսի 2006 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ առաջին տիկին Բելա Քոչարյանն այսօր այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորելով դեսպանության աշխատակազմին, գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական փոխգործակցությունը զարգանում է բավականին արդյունավետ: Նշվել է, որ 2006-2007թթ. հայտարարվել է Հայաստանի տարի Ֆրանսիայում, ինչը, կողմերի գնահատմամբ, երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների վկայությունն է: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ֆրասիայում Հայաստանի տարին կօգնի Ֆրանսիայի ժողովրդին ավելի մոտիկից ծանոթանալ դարավոր ավանդույթներ ունեցող հայ մշակութային ժառանգությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |