Credit Suisse. Ռուսական ռուբլին առաջիկա երեք ամսում կարժեզրկվի 16 տոկոսով30 հունվարի 2015 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական Credit Suisse կոնգլոմերատի վերլուծաբանները գտնում են, որ ճնշումը ռուբլու հանդեպ կուժգնանա և ռուսական արժույթը կթուլանա 16 տոկոսով առաջիկա երեք ամսում, այսինքն ապրիլի վերջում դոլարը կարժենա 82 ռուբլի, հայտնում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով: Ռուբլու դիրքերի հետագա թուլացման պատճառը վերլուծաբաններ Բհավիր Շահն ու Ալեքսեյ Պոգորելովը համարում են աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացումն ու կարգավորումից հեռու լինելը; Նրանք կարծում են, որ չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին, նվազման ընդհանուր միտումը կպահպանվի: «Ռուբլու հանդեպ լրացուցիչ ճնշումը բխում է շարունակվող ուկրաինական ճգնաժամից և պատժամիջոցների նոր փուլից»,-նշում է Bank of America-ի մոսկովյան բաժանմունքի ավագ տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկին: Ըստ նրա, ռուբլին է նախանշում ուղղվածությունը նաև բոլոր մյուս ռուսական ակտիվների համար: Morgan Stanley-ի տնտեսագետ Ալինա Սլյուսարչուկն իր հերթին գտնում է, որ ՌԴ տնտեսությանը, որն այս տարի կնվազի 5,6 տոկոսով, կհաջողվի կրկնել V-նման հետագիծը, ինչպես 2009-ին, «հատկապես հաշվի առնելով հետագա պատժամիջոցների ռիսկը»: Հունվարի 28-ին ՌԴ ֆինանսների նախարարությունում հայտարարեցին, որ ակնկալում են ռուբլու փոխարժեքի կայունացում: Ըստ փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևի, «ներմուծման կտրուկ նվազումը, որին գումարվում է ավանդաբար կայուն վճարային բալանսը 1-ին եռամսյակում, բնականաբար, պետք է հանգեցնի նրան, որ ռուբլին կհայտնվի ճնշման տակ՝ կայունացման միտումով»: Նա կոնկրետ պարամետրեր չնշեց: Ըստ ՌԲԿ հարցամանը մասնակցած տնտեսագետների, դոլարը 2015-ին միջինը կարժենա 57 ռուբլի, եթե նավթի գինը լինի մեկ բարելի դիմաց 60 դոլար: Հունվարի վերջում փորձագետները խոսեցին ռուսական տնտեսության դոլարիզացման վտանգի մասին, որի մասին են վկայում խնայողությունների զանգվածային փոխարինումը արժույթի, դոլարով հաշվարկները: Հունվարի 30-ին Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցեց 80 ռուբլին, իսկ դոլարինը՝ 71 ռուբլին: Ազգային արժույթի հերթական թուլացման համար առիթ հանդիսացավ ԿԲ կողմից առանցքային տոկոսադրույքի նվազեցումը 17-ից մինչև 15 տոկոս: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը |