Տորոնտոյի հայերի միջոցներով արդիականացվել է Շոշի դպրոցը![]() 31 հունվարի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդիականացրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի` շուրջ մեկ տասնամյակ առաջ Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված եռահարկ դպրոցը: Տորոնտոհայերի շարունակական հոգածության շնորհիվ այս անգամ էլ մասնակի վերանորոգում է իրականացվել դպրոցում, մասնավորապես` հարդարվել են արտաքին պատերը, միջանցքները, դահլիճը, գրադարանն ու բուժկետը պատվել են խտացված գրանիտե սալահատակով, նորոգվել են պատշգամբները: Անձրեւաջրերից արդյունավետ պաշտպանելու նպատակով պատուհանների ու պատշգամբների վրա տեղադրվել են ծածկեր: Դպրոցի տարածքը ցանկապատվել է: Կրթօջախում այսօր ուսանում է շուրջ 150 աշակերտ` այդ թվում հարեւան համայնքներից: Տորոնտոհայ բարերարի աջակցությամբ 2012-ին դպրոցը ձեռք բերեց միկրոավտոբուս, որը սպասարկում է հարակից գյուղերի աշակերտներին: Երկու տարի առաջ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով դպրոցի համակարգչային սրահն ապահովվեց նաեւ ինտերնետ կապով: Տարբեր տարիների դպրոցականներին նվիրաբերվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից կարված գեղեցիկ դպրոցական համազգեստներ: «Հիմնադրամն իր հոգածության ներքո է պահում այս համայնքը: Շուտով այստեղ շահագործման կհանձնվի նաեւ Հիմնադրամի կողմից ներկայումս տարբեր գյուղերում կառուցվող ինը համայնքային կենտրոններից մեկը, որտեղ կենտրոնացված կլինեն գյուղի բուժկետը, գրադարանը, խաղասրահը, հանդիսությունների սրահն ու գյուղապետարանը»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Photo: Himnadram.org Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |